Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել


16:30 , 12 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում խոշոր ահաբեկչություն է կանխվել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը, մահապարտ ահաբեկիչները ձերբակալվել են՝ չհասցնելով գործի դնել ռումբերը։

Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 9 մարդ, որոնցից 3-ն անչափահասներ են։

Նրանք պլանավորել էին մի շարք կառավարական կառույցների վրա հարձակումներ իրականացնել:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: