Մի՞թե երիտասարդոււթյունը երբեք չի հեռանում


09:23 , 22 նոյեմբեր, 2012

Երիտասարդությունն իրականությունն ընդունում է աղավաղված: Համառությունը նրա բնորոշ հատկությունն է նաև սխալների մեջ: Անընդհատ սիրահարվածություններն ու խելակորույս հիասթափությունները նրա մոգական ուղեկիցներն են: Սակայն հաջորդող տարիները մեծացնում են բեռնվածությունը, հոգնածությունը թելադրում է նոր պահանջներ, զայրույթները պայթուցիկ, իսկ սերերն այլևս կրակոտն չեն, կատարվածի առջև աչքերը բաց են, կատարվելիքի անիմաստությունները` բացահայտված…
Բայց այս ի՞նչ է. մի՞թե երիտասարդությունը երբեք չի հեռանում: Մի՞թե իրականության ճանկերում միայն անողոքաբար բզկտվում է: