Ապօրինի տեղադրված 241 գովազդային վահանակ է ապամոնտաժվել


18:30 , 11 օգոստոս, 2015

aa323529998bd3ae2bc5908a6f1c6c82039bcf87Araratnews.am-ը գրում է.

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շենք-շինություններին տեղադրված ապօրինի, ինչպես նաև օտարալեզու գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները:

Ինչպեսն տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության և ՀՀ լեզվի պետական տեսչության հետ համագործակցության արդյունքում մինչ օրս հայտնաբերվել է թվով 241 ապօրինի տեղադրված գովազդային վահանակ: Իրավախախտների նկատմամբ կկազմվեն վարչական արձանագրություններ: Նշենք նաև, որ մայրաքաղաքում գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից տեղադրված ապօրինի գովազդային վահանակներ չեն հայտնաբերվել: