Իրանի արտգործնախարարը հետաձգել է այցը Թուրքիա


11:40 , 11 օգոստոս, 2015

55c61773c36188cd768b456bAraratnews.am-ը գրում է.

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հետաձգել է իր այցը Թուրքիա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի արտգործնախարարությունում իր աղբյուրին:

Առայժմ հայտնի չէ, թե ինչու է հետաձգվել այցը և ինչ ժամկետով:

Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային այցի շրջանակներում պետք է ժամաներ նաև Թուրքիա և հանդիպումներ ունենար բարձրաստիճան պաշտոնյաների հետ: