Հայկական ստորաբաժանումները պատժիչ կանխարգելիչ գործողությունների ընթացքում ոչնչացրել են հակառակորդի 3 ռազմական բազաներ՝ պատճառելով կենդանի ուժի թվով 17 կորուստ


20:15 , 10 օգոստոս, 2015

Վերջին երկու օրվա ընթացքում հայկական ստորաբաժանումները, պատասխանելով ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման լկտի ու անդադար դրսևորումներին, Արցախի հյուսիսարևելյան սահմանին պատժիչ կանխարգելիչ կտրուկ ու հստակ գործողությունների ընթացքում ոչնչացրել են հակառակորդի 3 ռազմական բազաներ՝ պատճառելով նրանց մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի մեքենաների և շինությունների կորուստ, ինչպես նաև կենդանի ուժի թվով 17 կորուստ: Օգոստոսի 8-ին և 9-ին, բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 82 մմ-անոց ականանետերից արձակել է 165 արկ, այ հենց այդ արկածախնդրության պատասխանն են մեր ստորաբաժանումների գործողությունները...