Ադրբեջանական բանակի 2 զինծառայող պայթել են ականից հայ-ադրբեջանական զորքերի շփման սահմանագծին


19:04 , 21 նոյեմբեր, 2012

Ադրբեջանական բանակի 2 զինծառայող՝ 19-ամյա Ջամիլ Վեյսալօղլու Մամեդովն ու Չինգիզխան Սևդիխանօղլու Ջարասովը, պայթել են ականից հայ-ադրբեջանական զորքերի շփման սահմանագծին, փոխանցում է 1News.az-ը: Ծանր վիրավոր զինվորները հոսպիտալացվել են, երկուսի ոտքերն էլ ստիպված են եղել անդամահատել: