Քուրդ զինյալները պայթեցրել են չորս ոստիկանի


15:40 , 10 օգոստոս, 2015

Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի հարավ-արևելքում քիչ առաջ կրկին պայթյուն է հնչել: Դեպքը տեղի է ունեցել Սիլոպի քաղաքում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Աղբյուրների համաձայն` զոհվել է չորս ոստիկան: Դեպքի մանրամասները ներկայում ճշտվում են:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ստամբուլի ոստիկանական բաժանմուքնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել էր 7 ոստիկան, ավերվել էին մոտակայքում կանգնած մեքենաներն ու շինությունները: