Ինչո՞վ օգնեմ, Տե՛ր


15:09 , 8 օգոստոս, 2015

Եկեղեցի չեմ գնում: Բայց մի անգամ մի առիթով գնացի:
Լիքը մարդ կար, ու ամենքը մոմեր վառած՝ աղոթում էին: Նայեցի շուրջս, նայեցի, ապա մոմեր գնեցի, վառեցի ու հայացքս վեր պարզելով՝ շշնջացի.
- Այս մարդիկ այստեղ ու նաև մյուս բոլոր մարդիկ ուրիշ վանքերում դիմում են քեզ խնդրանքներով: Մեկն առողջություն է ուզում, մյուսը՝ փող ու բարեկեցություն, երրորդը՝ այլ բան: Ու բոլոր-բոլորն ակնկալում են, որ Դու կսատարես իրենց, կհասնես, կօգնես, կնվիրես: Ես պատկերացնում եմ, թե որքան դժվար վիճակում ես Դու և որքան բարդ է բոլորի խնդրանքները բավարարել: Ու դրա համար ես Քեզանից ոչինչ չեմ ուզում կամ խնդրում: Ասա՛ ինձ, ինչո՞վ օգնեմ Քեզ, որ թեթևանա վիճակդ....