Անթույլատրելի է ԲՈՒՀ հաճախող ուսանողից պահանջել՝ սովորի էն պայմաններում, որոնցում մենք սովորում էինք պատերազմի տարիներին


14:58 , 21 նոյեմբեր, 2012

Էսօր, փաստորեն, ամենաքննարկվող թեմաներից մեկը ԵՊՀ-ի բանասիրականի մրսող ուսանողների դասադուլն ա: Ընդ որում, իմ ընկերներից մի քանիսն իրենց ստատուսներում արդեն հասցրել են հիշել, որ մեր ժամանակ (90-ականների սկզբին ու կեսերին) մենք սովորում էին շատ ավելի վատ պայմաններում՝ չնայած սառնամանիքին, խոնավությանը և դասապրոցեսին էնքան էլ չնպաստող մի շարք այլ հանգամանքներին: Միանգամից ասեմ՝ էս տեսակետին ոչ միայն համաձայն չեմ, այլև այն համարում եմ անընդունելի: Որպեսզի հիմիկվա ուսանողներից պահանջել նույնն, ապա անհրաժեշտ ա գոնե էդ մարդկանց համար ապահովել հավասար պայմաններ: Ուրեմն. փակեք ատոմակայանը, ԼՂ-ում նոր պատերազմ սկսեք, պայթեցրեք դեպի Հայաստան եկող բոլոր գազատարները, Վրաստանում իշխանության բերեք Էդուարդ Շևարդնաձեին ու, որպես վերջին քայլ, նախագահի պաշտոնում ընտրեք Լևոն Տեր-Պետրոսյանին: Ու արդեն էս բոլոր պայմանների ապահովման դեպքում միայն թույլատրելի կլինի 21-րդ դարում ԲՈՒՀ հաճախող ուսանողից պահանջել սովորել էն պայմաններում, որոնցում մենք սովորում էինք պատերազմի տարիներին: Ու, ախպոր պես, թարգեք դեմագոգիայով զբաղվելը: