15:25 , 7 օգոստոս, 2015
Այսօր Հայ Նորագույն Զինյալ Պայքարի Նահատակների հիշատակի օրն է: 1982 թ. հենց այս օրը ԱՍԱԼԱ-ն բարեհաջող իրականացրեց հայտնի ՛՛ԿԱՐԻՆ՛՛ գործողությունը: ԱՍԱԼԱ-ի մարտիկները հարձակվեցին Անկարայի Էսենբողա միջազգային օդանավակայանի ոստիականատան վրա: Հրաձգության ընթացքում սպանվում է իննը թուրք ոստիկան, այդ թվում Անկարայի փոխոստիկան Համտի Յահեաօղլուն։ Թուրքերն ունեցան նաև 82 վիրավոր։ Ցավոք ԱՍԱԼԱ-ի քաջերից Զոհրապ Սարգսեանը նահատակվում է, իսկ Լևոն Էքմեքճեանը, ծանր վիրավորվելով, գերի է ընկնում։ Թրքական դատարանի ձևական դատավարությունից հետո նա Հոկտեմբերի 7-ին դատապարտվում է մահվան և 1983թ. Հունվարի 29-ին կախաղան է հանվում։ Նա թուրքիայում մահապատժի ենթարկված վերջին դատապարտյալն էր։
ՓԱՌՔ ՄԵՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ