Օրվա առակը. Սուրբը և քահանան


13:58 , 21 նոյեմբեր, 2012

www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մի անգամ ճանապարհի վրա հանդիպեցին երկու մարդ:

— Ես սուրբ եմ, — հայտարարեց նրանցից մեկը: — Երեկ իմ եկեղեցու քահանաները ինձ հայտարարեցին սուրբ: Ինչո՞ւ ծնկի չես իջնում իմ առջև:

— Իսկ ես քահանա եմ, - ասաց մյուսը: — Եվ այդ ես եմ երեկ քեզ սուրբ հայտարարել: Եվ այդ պատճառով ոչ թե ես, այլ դու պետք է շնորհակալ լինես ինձ:

Երկար վիճեցին նրանք, մինչև վեճը չհասավ ծեծկռտուքի: Իսկ Հրեշտակները երկնքից նայում էին և ծիծաղում նրանց վրա:

 

Հենրիխ Յոհանես Ֆյուսլի «Սատանան և մեղավորը» 1802