Բնապահպանության նախարարությունը պետք է վերականգնի բուսաբանական այգին


14:33 , 7 օգոստոս, 2015

Հիմա 100 հոգու, եթե հարցնեմ ինչպես է մեր բնապահպանության նախարարի անունը, 99 չեն իմանա: Մի տանջվեք, ես գուգլում գտել եմ այդ մարդուն, նրա անունը Արամայիս Գրիգորյան է: Ես իզուր չէ, որ հիշել եմ իր և իր ղեկավարած կառույցի մասին: Մի քանի օր առաջ հրդեհի հետևանքով ոչնչացավ Բուսաբանական այգին, ավելի քան 15 հեկտար կանաչ տարածք մոխրի վերածվեց:

Հասարակ քաղաքացիները, տարբեր կազմակերպություններ իրենց օգոնությունն էին առաջարկում այգու վերականգնման համար, բայց արի ու տես, որ Բնապահպանության նախարարությունը չի ցանկանում այս հարցին անրադառնա: Կամ, եթե խոսացել էլ է Բուսաբանական այգու մասին շատ հպանցիկ է եղել այդ ամենը, որ մենք չենք էլ հասցրել նկատենք:

Բնապահպանության նախարար ու նախարարություն ջան: Այդ այգին պետք է վերականգնվի: Մի բան արեք այդ այգու համար, դա փոքր այգի ա,դա մեր ու Ձեր այգին ա, չթողեք վերանա: