Քաշն արագ իջեցնելու մթերքների ցուցակ


04:20 , 7 օգոստոս, 2015

559-2Շատ մթերքներ ունեն ճարպեր այրելու հատկություն, հայտնում է healthinfo.ua-ն:

Այդ ցուցակում առաջին տեղը ավոկադոն է: Այն պարունակում է շատ բջջանյութ և օգտակար վիտամիններ:

Նրան հետևում են հատապտուղները: Համարյա բոլոր հատապտուղներն ունեն սթրեսի ազդեցությունը չեզոքացնելու հատկություն:

Վարսակը արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և սննդարար նյութերի աղբյուր է:

Հավի միսը շատ օգտակար է: Այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և արագացնում է նյութափոխանակությունը:

Կանաչ թեյը մաքրում է օրգանիզմը և օգնում այրել ճարպերն օրվա ընթացքում: