ԱՄՆ-ում 11-ամյա տղային մեղադրել են 3 տարեկան երեխայի սպանության համար


22:45 , 6 օգոստոս, 2015

detroit-boy-killedԱՄՆ-ում 11-ամյա տղային 3 տարեկան երեխայի ոչ կանխամտածված սպանության մեղադրանք են առաջադրել: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:

Դեպքը տեղի է ունեցել Դեթրոյթի արվարձանում: Ոստիկանների խոսքով՝ երեխան (նրա անունը չի նշվում) հորը հյուր է գնացել: Նրա ննջարանում տղան ատրճանակ է գտել: Մոտենալով մեքենային, որտեղ այդ ժամանակ եղել է 3 տարեկան Էլայջա Ուոլքերը, դեռահասը կրակել է նրա դեմքին:

Կատարվածի պատճառները պարզվում են: Պետական մեղադրողի խոսքով՝ դեռահասը կանխամտածված է կրակել, բայց չի կարծել, որ դա սպանության կհանգեցնի:

Հիմա 11-ամյա տղան անչափահաս օրինախախտների ժամանակավոր պահման կենտրոնում է: