Բանակ չի զորակոչվել նախորդ քրգործի պատճառով, իսկ ներկայիս ձերբակալությունն անօրինական է. Սուրեն Խաչատրյան


14:20 , 6 օգոստոս, 2015

Newsbook.am-ը գրում է.

Իմ որդին հոգեկան խնդիրներ չունի: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրուցում ասաց Սուրեն Խաչատրյանը: Դիտարկմանը, եթե հոգեկան խնդիրներ չունի, ապա ինչո՞ւ բանակ չի զորակոչվել, Խաչատրյանը պարզաբանեց, որ նախորդ քրեական գործերի պատճառով որդին 3 ամիս ձերբակալված է եղել, այդ իսկ պատճառով տարկետում են վերցրել:

Հարցին, թե ինչո՞ւ ձերբակալեցին իր որդուն և արդյոք ձերբակալությունն անակնկալ չէր, Խաչատրյանն ասաց, որ ձերբակալությունն անօրինական էր, որովհետև որդին կապ չունի և ընդհանրապես տեղյակ չէ: «Ամեն դեպքում խնդիրներ չեմ տեսնում, քննությունը կգնա իրա արդար ճանապարհով և լուծումը կստանա»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե փաստորեն իրավապահ մարմինները ձեր թիկունքին չկանգնեցին, մարզպետը պատասխանեց, թե իրավապահ մարմինները միշտ էլ իրենց գործն են կատարում, և կարծիք հայտնեց, թե սրա կամ նրա թիկունքին չեն կանգնում: «Իրավապահ մարմիններն հիմնականում իրենց գործն են կատարում, թիկունքին կանգնելու խնդիրը բացառում եմ, քանի որ նման բան չկա»,- ընդգծեց նա: Հարցադրամը, թե չե՞ք պատրաստվում հրաժարական տալ, Խաչատրյանն արձագանքեց. «Չեմ պատրաստվում ուրախացնել ձեզ»: Վերջում նա նկատեց, որ կառավարություն է եկել մարզում հրդեհային իրավիճակին վերաբերող հարցեր քննարկելու համար: