Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 21-ին նշվում է Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day):
Տոնը հորինել են ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայան Մակորմակները 1973-ին՝ սառը պատերազմի ամենաթեժ պահին՝ ի պատասխան Եգիպտոսի և Իսրայելի ընդհարմանը:
«Անհրաժեշտ է հասարակ, բայց արդյունավետ արարք»- որոշեցին եղբայրները և ուրախությամբ ողջույնի նամակներ հղեցին աշխարհի տարբեր ծայրեր:
Նրանք իրենց գաղափարը չէին պարտադրում, այլ հասցեատիրոջը միայն խնդրում էին գոնե ևս տասը հոգու ողջույնի նամակ հղել:
Այդ գաղափարը պաշտպանեցին ավելի քան 180 պետություններ, և այդ ժամանակից ի վեր Ողջույնի համաշխարհային օրը նշում են տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ՝ և՛ խոշոր քաղաքական առաջնորդները, և՛ արդյունաբերական մագնատները, և՛ կինոյի ու հեռուստատեսության հայտնի դեմքերը: