Օգոստոսին նիհարելու 5 լավագույն մթերքները


12:40 , 5 օգոստոս, 2015

450Օգոստոսին հեշտ է նիհարել՝ նախ կա ամառային ոգեշնչում, իսկ խանութներում՝ թարմ մրգերի և բանջարեղենի հսկայական տեսականի: healthinfo.ua-ն ներկայացնում է 5 լավագույն մթերքները, որոնք կօգնեն նիհարել օգոստոսին:

Սալոր
Սալորը ցածր կալորիական միրգ է. 100 գրամում կա ընդամենը 42 կկալորիա: Այն կարգավորում է ջրի փոխանակությունն օրգանիզմում, ազատում փորկապությունից:

Դեղձ
Օգոստոսին դեղձը ևս կօգնի նիհարել:

Նորածիլ բազուկ
Նորածիլ բազկի առավելությունն այն է, որ այն արագ է պատրաստվում և օգնում է նիհարել:

Ձմերուկ
Ձմերուկը շատ հարմար է օրվա վերջում օրգանիզմի բեռնաթափման համար: Այն մաքրում է երիկամները, օրգանիզմից հանում շլակները:

Դդմիկ
100 գ դդմիկում կա ընդամենը 20 կկալորիա: Համեղ է և օգտակար կազմվածքի համար: Լավ է ազդում մարսողական համակարգի վրա, նաև կարող է նորմալացնել նյութափոխանակությունը: