00:18 , 21 նոյեմբեր, 2012
Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day) նշվում է 1973 թվականից: Այն հորինել են ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայան Մաքկոմակները Եգիպտոսի և Իսրայելի միջև սառը պատերազմի տարիներին: Օրն անհրաժեշտություն էր` որպես միջազգային լարվածության դեմ բողոքի նշան: Սառը պատերազմից հոգնած ու զզված, ի նշան բողոքի` նրանք ողջույնի նամակներ են ուղարկել աշխարհի բոլոր ծայրերը` հասցեատերերին խնդրելով բարևել ևս տասը հոգու: Ողջույնի օրը նշում են բոլորն` անկախ տարիքից ու մասնագիտությունից. այն դրական լիցքեր ու բարձր տրամադրություն է հաղորդում: Մասնակից լինելով վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական քննարկումներին` կոչ եմ անում մեր երիտասարդությանը լինել ավելի հանդուրժողական և հարգել իրար: Ի վերջո, անկախ կուսակցական պատկանելությունից, մենք բոլորս էլ հայ ենք:
«Մ Ե Ն Ք» Ազգային Հայրենասիրական Երիտասարդական Շարժման նախագահի օգնական` Դերզյան Հայկ: