Օբաման, Պուտինն ու Սերժը իրենց ժողովրդին հաղորդում են աշխարհի վերջի մասին. օրվա անեկդոտը


18:57 , 20 նոյեմբեր, 2012

Աստված իր մոտ է կանչում Օբամային, Պուտինին ու Սերժին և ասում ա.

- Պարոնայք նախագահներ, ձեզ համար շատ տհաճ նորություն ունեմ՝ մի ամսվանից աշխարհի վերջն ա։ Ես ուզում եմ, որ դուք արժանապատիվ ձևով տեղեկացնեք երեք սիրված ժողովուրդներին։։
Օբամայի ելույթը հեռուստատեսությամբ:
- Եղբայրներ եւ քույրեր, երկու լուր ունեմ ձեզ համար։ Մեկը լավ, մեկը վատ։ Առաջինը՝ լավը. Աստված իսկապես կա։ Երկրորդը՝ մի ամսվանից կլինի աշխարհի վերջը:
Պուտինիի ելույթը հեռուստատեսությամբ:
- Տիկնայք եւ պարոնայք, երկու լուր ունեմ ձեզ համար։ Երկուսն էլ վատ։ Առաջինը՝ Աստված իսկապես կա։ Երկրորդը՝ մի ամսվանից կլինի աշխարհի վերջը:
Սերժի ելույթը հեռուստատեսությամբ:
- Ազատ Հայաստանի ժողովուրդ, երկու լուր ունեմ ձեզ համար։ Երկուսն էլ լավ։ Առաջինը, անգամ ինքն Աստված ընդունել է ինձ՝ որպես նախագահ։ Երկրորդը՝ իշխելու եմ մինչև աշխարհի վերջը։ 

Հ.Գ. դաժան ա, դաժան :DDDDDDD

Նավակ Ճոճողը