Ըստ ձեզ, ամենաշատ վաղաժամ մահացության դեպքերը վերջին տարիներին որտե՞ղ են լինում և ինչից


22:27 , 3 օգոստոս, 2015

Image result for ավտոճանապարհային երթևեկությունԱրդեն որերորդ օրն է ամբողջ ԶԼՄ-ներով ու սոցցանցերով շրջանառվում է ծննդկան կնոջ մահացության դեպքի հետ կապված քննարկումները ու գրեթե բոլորը առանց հապաղելու անխնա քննադատում, հայհոյում, անիծում, վիրավորական արտահայտություններ նետում բժշկուհու հասցեին՝ չսպասելով նույնիսկ դատաբժշկական եզրակացությանը: Նույն իրավիճակը լինում է նաև զորամասերում կատարված որևէ միջադեպի հետ կապված: Հիմա հարց,ըստ ձեզ ամենաշատ վաղաժամ մահացության դեպքերը վերջին տարիներին որտե՞ղ է լինում և ինչից: Բանակում չէ,նույնիսկ մարտական գործողությունների ժամանակ,հիվանդանոցում էլ չէ, ամենաշատ մահացության դեպքերը հիմա տեղի են ունենում Ճանապարհներին ավտովթարներից: Մտեք Շամշյանի էջ,կզարհուրեք: գիտե՞ք ինչից է: Որովհետև մեր երկրում Ոնց որ վարորդական իրավունքի ցեխ դրած լինեն,վարորդական իրավունք ստացողների 70% չգիտի նույնիսկ Ճանապարհային երթևեկության ամենատարրական կանոնները: Այդ վկայականը տալով անգրագետ վարորդին, նույնն է ինչ առանց հասցե ու անլիմիտ մահվան վկայական բաժանես աջ ու ձախ: բա ինչի՞ մի օր չքլնգեցիք,չպայքարեցիք այս ամենակարևոր հարցի համար:
Էնքան է իջել մեր երկրում վարորդական կուլտուրան, որ խաչմերուկները կարգավորող ոստիկանները չեն կազմակերպում ըստ նորմատիվով տրված նշաններ ցույց տալով,քանի որ մեծ մասը չի հասկանում,այլ կարգավորում են հին ու բարի парковчик-ների նման: Սա շատ լուրջ խնդիր է մեր երկրում: ես կողմ կլինեմ որ մի օրինագիծ մտցնեն և խիստ ձևով քննություն վերցնեն բոլոր վարորդներից իրոք այսպես շարունակել չի կարելի: