Ինչպես բուժել արևային այրվածքները


20:30 , 3 օգոստոս, 2015

lechenie-solnechnyx-ozhogovJoinfo.ua-ն հայտնում է, թե ինչպես կարելի է բուժել արևային այրվածքները:

Այրված մասերին մեկ ժամ քսել թթու կաթ՝ թույլ չտալով, որ այն չորանա, այնուհետև լվանալ սառը ջրով:

Այրված մաշկին քսել 2 ճաշի գդալ թթվասերով, 1 ճաշի գդալ բուսական յուղով և 1 դեղնուցով պատրաստված խառնուրդ:

Օգտագործել կանաչ թեյով սառը թրջոց:

Այրված հատվածին դնել ալոեի հյութի և թուրմի խառնուրդով թրջած կտոր:

4 ճաշի գդալ վարսակի փաթիլները եփել 100 մլ եռացող ջրում և տաք զանգվածը 10-15 րոպեով դնել մաշկի վրա, հետո լվանալ սառը ջրով և մաշկին քսել խոնավեցնող քսուք:

Այրված մասին հում կարտոֆիլի թարմ հյութ ենք քսում:

Արյված դեմքին 15-20 րոպեով թարմ վարունգի շիլա ենք քսում, հետո լվանում ենք թեյի թուրմով: