Շիրակի ու Գանձասար-Կապանի խաղի ժամանակ տեղ գտած Fair play-ի այսպիսի դրսևորում դուք դեռ չեք տեսել (Video)


13:55 , 3 օգոստոս, 2015

Հայաստանի ֆուտբոլի առաջնության երեկվա հանդիպմումն ա Շիրակի ու Գանձասար-Կապանի միջև: Նայեք 3:20-ից, կարծում եմ նման բան ֆուտբոլում չեք տեսել ))) Fair play-ի նկատառումներից Գանձասար-Կապանի ֆուտբոլիստը սեփական կիսադաշտից գնդակը տշում ա դեպի հակառակորդի դարպասը, որ գնդակը տա դարպասապահին, բայց Շիրակի դարպասապահը չի կարողանում բռնել ու գոլ ա լինում... Հիմա չգիտեն ինչ անեն, մրցավարը ուզած-չուզած հաշվում ա գոլը, KillDim ա սկսվում, Շիրակցիք ասում են բա էս ինչ ա, fair play-ի տեղը գոլ եք խփում բան... կապանցիք էլ ասում են. «Ախպեր, դուք էլ մեզ եկեք խփեք»: Շիրակի հարձակվողին ոչ մեկ չի խանգարում, բայց էն էլ գալիս հասնում ա տեղ ու ծուռ ա տշում... Ըտեղ արդեն Գանձասարի դարպասապահը ստիպված ասում ա. «Ախպեր, լավ, ես ինքս մեզ գոլ կխփեմ» ու տենց էլ անում ա ))))))))) Ես ճիշտ ա ֆուտբոլ չեմ սիրում, բայց Հայաստանի առաջնության խաղերը երևի սկսեմ նայել ))))))