Կարմիր բանակի հրամանատարությունն ուժեղացրեց կապը Զանգեզուրի բոլշևիկյան ընդհատակի հետ։ ...Տարբեր ճանապարհներով Շուշի ու Բաքու էին մեկնում բոլշևիկներ, որոնք, իրենց ներկայացնելով որպես լիազորված պատվիրակներ՝ Զանգեզուրի բնակչության անունից Ադրբեջանի կառավարությանը և Կարմիր բանակի հրամանատարությանը խնդրանք էին ներկայացնում՝ արագացնել Զանգեզուրի «ազատագրումը»։