Զինծառայողների կարգապահությունը մարտունակության պահպանման կաևորագույն նախապայմանն է համարվում


09:44 , 3 օգոստոս, 2015

Զորամասի մարտունակության պահպանման կարևորագույն խնդիր է համարվում զինծառայողների կարգապահությունը։ Իսկ կարգապահության բարձրացմանը մեծապես օժանդակում է տույժերի ու խրախուսանքների ակտիվ կիրառման քաղաքականությունը։ Զորամասում հաճախ են առաջանում խնդիրներ այս կապակցությամբ, մասնավորապես սպաները զինվորների կարգապահ լինելու կապակցությամբ անձնակազմի մոտ խորխուսանք են խոստանոում, և ամիսներով չեն շնորհում այդ խրախուսանքը։ Զինվորը ինքն է ստիպված հետևողական լինում, որ իր խրախուսանքը տան, որոշ դեպքերում նաև նման հետևողականության համար ստանում են բացասական վարքագիծ սպաների կողմից։ Նման դեպքերում խրախուսանքը ուշացնելը կամ չտրամադրելը սպայի հեղինակությունն ու պատիվը գցում է անձնակազմի շրջանում, զինծառայողների մոտ առաջանում է թերահավատություն իր կարգապահ լինելու դեքպում խրախուսանքի արժանանալու վերաբերյալ, որն էլ իր հերթին հանգեցնում է կարգապահության թուլացման։