Տարօրինակ շեղում. բրիտանացին հղիության ընթացքում սպունգ և ավազ էր ուտում (Photo)


00:52 , 2 օգոստոս, 2015

1

Բրիտանուհի Քերի-Մարի Փիրսը, ով երկու հղիության ընթացքում սպասք լվանալու հազարավոր սպունգներ է կերել՝ «համեմված» ավազով, խոստովանել է, որ անզոր է գաստրոնոմիական այդ շեղման դեմ։

Չնայած այդ արտասովոր սննդակարգին՝ բրիտանուհու երկու երեխաները ծնվել են առողջ և անվնաս։

Փիրսը տառապում էր «ՊԻԿԱ»-յի հիվանդությամբ, որը ֆիզիոլոգիական շեղում է և արտահայտվում է անսովոր, ոչ ուտելի առարկաներով կերակրվելու միջոցով։ Ընդ որում, այդ հիվանդությունն ունեցողները կարող են ուտել, օրինակ, աղյուս, էլեկտրական լամպ, հող, կավ և այլն։

Բրիտանուհու մոտ այս շեղումն ի հայտ է եկել առաջին հղիության 5-րդ ամսում և շարունակվում է մինչ օրս։

1