Մահացել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը


14:20 , 20 նոյեմբեր, 2012

Մի քանի ժամ առաջ՝ ժամը 12:20-ի սահմաններում, ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող, հայտնի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Դեպքը տեղի է ունեցել լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով: Ֆլորա Մարտիրոսյանն իր ոտքով էր գնացել հիվանդանոց՝ ունենալով  ցավի նոպաներ լեղապարկի շրջանում: Ցավակցում եմ երգչուհու ընտանիքին և նրա բոլոր հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին՝ Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: