Այսինքն՝ նորմալ է, որ իրենք իշխանավոր են, այն էլ կոռումպացված, բայց աննորմալ է, երբ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին


20:02 , 31 հուլիս, 2015

Image result for հովիկ աբրահամյան գագիկ խաչատրյանԶարմանալի մտածողություն է իշխում հայոց աշխարհում: Այն, որ Հ.Աբրահամյանն ու Գ.Խաչատրյանը գործադիրի ամենանշանակալից դերակատարներն են, ընդունվում է բնական ժողովրդի կողմից: Բայց հենց մարդիկ իմանում են, որ այդ երկուսի՝ վարչապետի ու ֆինանսների նախարարի ղեկավարությամբ են մեր իշխանավորները պայքարելու կոռուպցիայի դեմ, միանգամից ընդվզում են՝ գոնե խոսքի մակարդակում: Այսինքն՝ նորմալ է, որ իրենք իշխանավոր են, այն էլ կոռումպացված, բայց աննորմալ է, երբ այդ կոռումպացված իշխանավորները խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այ, որ չխոսեին այդ մասին, շարունակելով մնալ կոռուպցիոներ ու երկրի ղեկավար, կրկին կընկալվեր որպես նորմալ. անկեղծ, այս մտածողությունը չեմ հասկանում. չինմաչինցի իմաստուն...