Այսօր մանուկների համաշխարհային օրն է


13:27 , 20 նոյեմբեր, 2012

1959թ. այս օրը՝ նոյեմբերի 20-ին, ՄԱԿ-ի վեհաժողովն ընդունեց երեխաների իրավունքների մասին հռչակագիրը, սակայն տոնակատարության օրը ամեն երկիր ընտրում է յուրովի:
«Արարատ» հոգևոր միությունը մանուկների օրվա առիթով իր աղոթքն է հղում առ Աստված՝ հայցելով, որ նրանց յուրաքանչյուր օրը լեցուն լինի Աստուծո օրհնությամբ և նրանց կյանքը ընթանա առողջ, խաղաղ, անփորձանք և մանկական անաղարտ բազում զգացումներով: Աստված թող օրհնի բոլոր մանուկներին: 
Այս երեկո ԱՀԹ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցող Խոկման արարողության ընթացքում օրհնաբանական աղոթք կհղվի աշխարհի բոլոր մանուկների համար: