Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երրորդ փուլի վաճառքի պայմանները հաստատվեցին կառավարության նիստում: Վարչապետի հարցին, թե կա՞ պահանջարկ այս ծրագրի նկատմամբ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը դրական պատասխանեց՝ տեղեկացնելով, որ ծրագրի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում բաշխվել է 242 բնակարան, իսկ այս որոշումը վերաբերում է չբաշխված 25 բնակարաների վիճակահանությանը և բաշխմանը: