Հետաքրքիր հոգեբանական երևույթ եմ արձանագրել ֆեյսբուքում


14:23 , 30 հուլիս, 2015

Հետաքրքիր հոգեբանական երևույթ եմ արձանագրել. ֆեյսբուքում որևէ ստատուսի քոմենթին պատասխանելիս հեշտությամբ գրվում է՝ էսինչ ջան, նույն բանը կյանքում (բանավոր խոսքում) շատ ավելի դժվար է տրվում: Եվ դա նույնիսկ այն դեպքում, երբ դու վիրտուալում պատասխանում ես մեկին, ում կյանքում երբեք չես հանդիպել ու չգիտես էլ՝ կհանդիպես երբևիցե, թե՝ ոչ: Այս երևույթը կարծես թե արտաքնապես հակասում է առողջ բանականությանը, ըստ որի՝ խոսելիս շատ ավելի հեշտ է իրար ետևից բառեր շարել, այդ թվում, ասենք, «ջան»-երը, քան գրելիս, որովհետև գրավոր խոսքի նկատմամբ պահանջկոտությունն ավելի բարձր է՝ գոնե ինձ մոտ: Թե որն է այս հակասության պատճառը, դեռևս չեմ հասկանում. չինմաչինցի չիմաստուն...