09:43 , 20 նոյեմբեր, 2012
Որպեսզի փոխադարձաբար զսպվի կոռուպցիայի բնազդը և կամք կիրառվի ցանկացած կերպ սեփական բարեկեցությունն ապահովող այդ պահանջարկի դեմ, պայմաններ են պետք:
ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՀԴ-ի և մյուս օլիգարխիկ կուսակցությունների էլիտար կյանքով ապրող վերնախավը՝ որպես դեմոկրատա-բուրժուական ներկայացվող հասարակարգում ձևավորված արիստոկրատիա, արմատապես հեռու է դասական իմաստով պատկերացված ազնվական դասից առաջին հերթին ազնվականի այն հատկության բացակայության պատճառով, որը կոչվում է ազնվություն:
Ուրեմն, պայմաններն այնպիսին պետք է լինեն, որ էլիտար կյանքով ապրելու առաջին հնարավորությունները հատկացվեն միայն ազնվագույն մարդկանց:
Այդ դեպքում կոռուպցիան իշխանության վերին ու ներքին օղակներում և ընդհանրապես, հասարակական տարբեր շերտերում սերտաճած մյուս արատները ինքնաբերաբար կվերանան: