00:01 , 20 նոյեմբեր, 2012
Կլինեմ աշխարհի այն մարդկանց շարքում, ովքեր կփորձեն սահմանել աղջիկների լոգիկան... Հիմնավորվում եմ անձնական փորձի վրա. «Կանանց լոգիկան, որն ամենալավն է արտահայտվում նախակոնֆլիկտային ու կոնֆլիկտային պահերին, հիմնվում է իրարամերժ դրույթներով սեփական քայլի կամ էլ հենց քայլի բացակայության արդարացման, ամեն հնարավոր` իրատեսական կամ էլ ցնորաբանական պատճառաբանություններով: Միաժամանակ կանանց մեծ մասն ուղղակիորեն չի մտածում, թե իրեն տեղին են ընդդիմախոսում, թե անհիմն. նա պարզապես գիտակցում է, որ իր կարծիքին կա օպոնենտ, ու նա պետք է ապացուցի իր ասածի ճշմարտացիությունն ու արդարացիությունը»: