Ինչպիսի՞ կազմվածքով կանայք են տղամարդկանց դուր գալիս


18:30 , 28 հուլիս, 2015

Ինչպիսի՞ կազմվածքով կանայք են տղամարդկանց դուր գալիսՏղամարդկանց դուր գալու համար ժամանակակից կինը պետք է ոչ թե նիհար լինի, այլ աթլետիկ կազմվածք ունենա:

Շատ նիհարները ընդհանրապես դուր չեն գալիս ուժեղ սեռի ներկայացուցիչներին: Տղամարդկանց մեկ երրորդը կանաց մարմնի ամենագրավիչ մասը հարթ փորն է համարում, իսկ մեկ քառորդին շատ է դուր գալիս ախորժելի հետույքը, իսկ ահա 11%-ը նախապատվությունը տվել է կանանց մարմնի գեղեցիկ կոնքերին:

Հարցմանը մասնակցել են նաև կանայք:

Նրանք նույնպես նկարագրել են իրենց երազած տղամարդուն: 25%-ը կարծում է, որ ամենագեղեցիկ մասը պիրկ մկաններն են, դրան հետևում են մկանուտ ձեռքերն ու զարգացած ուսերը:

Հարցված կանանց կեսից ավելին ցանկանում է, որ իր կողակիցը աթլետիկ կազմվածք ունենա:

Հետաքրքիր է, որ տղամարդիկ չեն ցանկանում նմանվել ֆուտբոլիստներին, ովքեր երկրագնդի ամենացանկալի փեսացուներն են համարվում: