Դավիթ Սանասարյանի և նրա կոլեգաների պայքարը նպատակ ունի լարելու երկրի ներքաղաքական անդորրը


01:37 , 28 հուլիս, 2015

Դավիթ Սանասարյանի և նրա փոքրաթիվ կոլեգաների պայքարը ոչ թե նպատակ ունի որևէ սոցիալական խնդիր լուծելու և ժողովրդի հոգսերը թեթևացնելու, այլ երկրի ներքաղաքական անդորրը լարելու, ինչը դատապարտելի և անընդունելի գործելաոճ է, և ակնհայտ է, որ հասարակությունը նման արկածախնդիր գործիչների հետևից երբեք չի գնա: Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրի սահմանները հանգիստ չեն, և ինքնանպատակ ու սեփական ամբիցիաների և գրանտների համար վտանգել սահման պահող զինվորի թիկունքն ինձ համար անթույլատրելի է: Ես դեմ չեմ հավաքներին կամ ցույցերին, եթե դրանք որևէ խնդիր լուծելուն են ուղղված, բայց չեմ կարող հասկանալ փողոցներ փակելով արհեստական լարվածություն ստեղծելու իմաստը: