Esem.am-ը գրում է.
ESem.am-ը պատմել է, որ դերասանուհի Մանանա Գևորգյանը պատրաստվում է մեկնել Վրաստան, որտեղ ոչ միայն կհանգստանա, այլև պարի իր խմբով կմասնակցի փառատոնի: Արդեն մի քանի օր է՝ Մանանան ու իր սաները Քոբուլեթիում են. կայացել է նաև «Festival contest orange Kobuleti» մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են տարբեր երկրների պարի խմբեր:
ESem.am-ի հետ զրույցում Մանանան պատմեց, որ իր խումբը գրավել է առաջին տեղը՝ արժանանալով «Գրան պրիի»:
«Իսկապես ուժեղ մրցակիցներ ունեինք, իսկ երբ իմացանք մեր հաղթանակի մասին, չկարողացա զսպել արցունքներս: Չնայած իմ լարվածությանը, ամեն ինչ շատ լավ անցավ»,- մանրամասնեց Մանանան: Նրա խոսքով՝ ոչ մի համերգի ժամանակ ինքը չի պարում և կարծում է՝ այժմ իր սաների պարելու և կայանալու ժամանակն է:
«Հանդիսատեսը շատ լավ ընդունեց մեր ելույթը և ողջ պարի ընթցքում գոռում էր՝ «Հայաստաան»»,- հայտնեց պարուհի, դերասանուհին:
Ըստ Մանանայի՝ դեռ տասը օր էլ կմնան Վրաստանում ու կվայելեն ամառային հանգիստը: «Գիշերները գնում ենք Բաթումի, Ուռեկի…. Օրերն ուղղակի թռչում են, ու չենք հասցնում վայելել»,- նշեց այս շրջանում «Խոպանի տեսություն» սիթքոմում նկաարահանվող դերասանուհին:
Նա չմոռացավ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես իր կողքին են: «Շնորհակալ եմ Աստծուն, որ նման մարդկանցով եմ շրջապատված»,- եզրափակեց Մանանան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ