Մինչեւ տարեվերջ Խարբերդ թաղամասը ամբողջությամբ կապահովվի արտաքին լուսավորությամբ


16:10 , 27 հուլիս, 2015

unnamed-472x265Araratnews.am-ը գրում է.

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաեւ բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում առկա թերությունների վերացման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ վնասված լամպերը պարբերաբար  փոխարինվում են  նորերով:

Զեկուցվել է նաեւ, որ մինչեւ տարեվերջ կավարտվեն Խարբերդ թաղամասի բոլոր փողոցների եւ բակային տարածքների արտաքին լուսավորության  ապահովման աշխատանքները: