Ելքը Նժդեհի ու Հայկ Ասատրյանի կիսատ թողած գործի շարունակման մեջ է


09:31 , 27 հուլիս, 2015

1930-ականներին, մանրակրկիտ քննելով Առաջին հանրապետության անհաջողությունների պատճառներն ու ժողովրդի վարքը, Եվրոպայում հաստատված մի խումբ մտավորականներ առաջարկեցին ազգային վերափոխման համակարգ: Գործող քաղաքական մեր ուժերը հակադրվեցին նրանց, ապա երկրորդ համաշխարհայինի ավարտին նրանց ազատազրկեցին Եվրոպա մտած սովետական հատուկ ծառայությունները:

Անցավ յոթանասուն տարի:
Խորհրդային կայսրությունում ազգային խնդիրներով մտածելն արգելված էր, իսկ Սփյուռքում գտնվող մեր կուսակցություններն այդպես էլ չկարևորեցին ազգային վերափոխման հարցն ու լուծում չառաջարկեցին:
Եվ ահա քսանհինգամյա թերմտածված շարժումների ջախջախումից հետո ճահճացել ենք «անգաղափար ու անղեկ»:
Մինչդեռ յոթանասուն տարի առաջ և՛ իրականությունն է քննվել, և՛ լուծում է առաջարկվել:
Ու եթե ուզում եք վերացնել կարողանալ ճահիճը, եթե ուզում եք դադարել մասնակցել մանկապարտեզային տուն-տունիկներին, ապա ջնջում եք ձեր հիշողությունից բոլոր-բոլոր ներկայիս գործիչներին ու գիշեր ու զօր կարդում
- Գարեգին Նժդեհ, 
- Հայկ Ասատրյան,
քանի որ մեր Ելքը նրանց կիսատ թողնված գործի շարունակման մեջ է: