Բաղադրությունը՝
Խմոր
13-15 ձու
1.5-2 բաժակ շաքարավազ
2.5 բաժակ ալյուր
Կրեմ
0.6կգ կարագ
1 խտ. կաթ (ցանկության դեպքում նաև շաքարի փոշի)
վանիլին
3 բանան և կիվի
Պատրաստման եղանակը՝
11 ձվի սպիտակուցը լավ հարել, մինչև խմորը կխտանա, ապա ավելացնել շաքարավազը (մյուս սպիտակուցները պահել բեզեի համար), լավ հարելուց հետո ավելացնել ձվի դեղնուցները և վերջում ալյուրը: Որպեզի խմորը չկպչի, կաթսան պետք է ձեթով, ապա ալյուրով պատել: Տորթը թխել 150-200 աստիճանում: (Նշենք նաև, որ բանանը կտրատում և դնում են բիսկվիթի մեջ):