Դմիտրի Շեպելևը Ժաննայի մահից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել


22:00 , 26 հուլիս, 2015

Կյանքից վաղաժամ հեռացած, սիրված երգչուհի Ժաննա Ֆրիսկեի և նրա  ամուսնու` Դմիտրի Շեպելևի անվան շուրջ չեն լռում բամբասանքները: Բամբասանքներն այնքան էին թեժացել, որ Ժաննայի հայրը, իր խորը վիշտը թողած, ստիպված էր դրանց հերքմամբ զբաղվել:

Իսկ ահա ինքը` Շեպելևը, չի անդրադառնում այդ խոսակցություններին: Նա իրեն ամբողջությամբ իրենց տղայի դաստիարակությանն է նվիրել: Եվ ես շատ ուրախ եմ տեղեկացնել, որ նա իր մեջ ուժ է գտել երկար դադարից հետո իր սիրելի աշխատանքին վերադառնալու համար: Անցյալ շաբաթ նա Նատալյա Վոդյանովայի հետ վարում էր FIFA 2018 վիճականության միջոցառումը: Միջոցառմանը ներկա էր նաև ՌԴ նախագահը: