Ավետիսյանների մորթի մասին


19:58 , 26 հուլիս, 2015

Էսքան ժամանակվա ընթացքում կարդացածս միակ նյութն էր, որ լուրջ մանրամասներ է պարունակում, վերլուծության հնարավորություն է տալիս ու վերջապես տեղյակ ու համարյա պատկան մարմինների բերանից հնչեցնում էն, ինչի մասին բոլորը գլխի են ընկնում կամ գոնե կասկածում են՝ երկու վարկած՝ մասնակցել է, բայց մենակ չի եղել, կամ ինքը չի եղել, ուղղակի ինչ-ինչ անհայտ պատճառներով հանձն է առնում: Ես հենց սկզբից էս երկրորդ տարբերակի վրա եմ, էսպես ասած:


Ու դե հա, չհաշված էն հիմարությունները, թե Հայաստանի՝ ԵՏՄ մտնելու հետ կապված խանդի տեսարան էր էս ամենը, ռուսական հերթական մայդանոյա: Էստեղ ես ավելի շուտ կհավատամ, որ թուրքի մատ էր խառը: Կամ էլ երկուսն իրար հետ, չգիտեմ:

Մի խոսքով, էստեղ։


Իսկ թերթ.ամ-ի թարգմանչին ու խմբագիրներին ամոթ: Հայերեն գյուղի անվանումը ռուսերենից են փոխադրել՝ Երազգավորս: Ու ընդհանրապես, խայտառակ թարգմանություն: