13:15 , 26 հուլիս, 2015GalaTV.am-ը գրում է.
ԱՄՆ Ազգային պահոցը գաղտնազերծել է որոշ լուսանկարներ, որոնք արվել են Սպիտակ Տանը 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության օրը,-տեղեկացնում է gazeta.ru-ն:
Լուսանկարներում պատկերված են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի խորհրդակցությունները փոխնախագահ Դիք Չեյնիի, պետքարտուղար Քոլին Փաուելի, ազգային անվտանգության գծով խորհրդական Քոնդոլիզա Ռայսի եւ աշխատակազմի այլ անդամների հետ, ինչպես նաեւ Չեյնիի մտորումներն առանձնասենյակում եւ կնոջ ընկերակցությամբ:
Նշվում է, որ լուսանկարները տրամադրվել են վավերագրական ֆիլմ նկարահանելու համար` PBS հեռուստաալիքի պրոդյուսեր Քոլեթ Նեյրուզ Հաննային: