Եթե իրականության մեջ ավտորիտար համակարգ է, ապա սահմանադրությունն էլ պիտի լինի այդպիսին


23:21 , 25 հուլիս, 2015

Image result for սահմանադրությունՍահմանադրությունը պիտի համապատասխանի իրականությանը:
Եթե իրականության մեջ ավտորիտար համակարգ է, ապա սահմանադրությունն էլ պիտի լինի այդպիսին: Այդ դեպքում ժողովրդի մեջ առաջանում են իրականությունը փոխելու ուժեր և առաջընթաց է լինում:
Եթե սահմանադրությունը չի համապատասխանում իրականությանը և սահմանադրության մեջ նկարագրված են իրականության մեջ գոյություն չունեցող հասարակական հարաբերություններ, ապա ժողովրդի մեջ առաջացած ուժերը վատնվում են այդ չեղած ու հորինովի հարաբերություններն իրականություն դարձնելու անիմաստ փորձերի վրա, որը հանգեցնում է երկրի քայքայման ու հուսազրկման:

Այս տեսանկյունից եթե նայենք սահմանադրության առաջարկվող տտրբերակին, ապա այն ավելի մոտ է իրականությանը, քան ներկա տարբերակը: Հետևաբար դրա անցնելու դեպքում մեծանում է առաջընթացի հավանականությունը:
Ես իրականությանն ավելի մոտ սահմանադրություն կառաջարկեի, այնպիսին, որի ոչ մի դրույթ չի խախտվի մեր իրականության մեջ: Այսինքն կառաջարկեի այն, ինչը կա, գործում է:

Մենք ռեալ առաջընթաց կունենանք միայն այդպիսի սահմանադրության հետ հաշվի նստելուց հետո:

ՀԳ. Չարձագանքել առաջին ընթերցումից հետո: