Շատ պոպուլիստ քաղաքական և հասարակական գործիչներ օրինակ էին բերում Վրաստանը՝ նշելով, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի գինը չի բարձրանա


22:39 , 24 հուլիս, 2015

Image result for մենուա հարությունյանԱյս օրերին Վրաստանում ակտիվորեն քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիրը: Վրացական ՀԷՑ-երը հայտ են ներկայացրել պատկան մարմիններին՝ պահանջելով բարձրացնել սակագինը՝ նույն հիմնավորմամբ. դոլարի արժևորումը վրացական լարիի նկատմամբ ստիպում է վրացական ՀԷՑ-երին բարձրացնել նման խնդիր: Անդրադառնում եմ այս թեմային, քանզի շատ պոպուլիստ քաղաքական և հասարակական գործիչներ բազմիցս օրինակ էին բերում հերևան Վրաստանը՝ նշելով, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի գինը չի բարձրանա:

Հետաքրքիր է տեսնել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու Վրաստանի իշխանությունները և հասարակությունը:

Հիշեցնեմ, որ Հայաստանում նախագահն ընդառաջ գնաց հասարակության բողոքին՝ պահանջելով աուդիտ և հանձնարարեց վարչապետին կոմպենսացնել սոցիալապես անապահով խավերի ծախսերը: