Կառավարությունը ենթակառուցվածքների զարգացման համար գումար կտրամադրի


21:30 , 24 հուլիս, 2015

Image result for կառավարությունՆախօրեին գործադիրը որոշում կայացրեց Տավուշի մարզի դեպի տուրիստական կենտրոններ տանող ճանապարհների հիմնանորոգմանը, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով մարզպետարանին հատկացնել 973,208.0 հազար դրամ:

ՀՀ Տավուշի մարզի բազմաթիվ միջհամայնքային և համայնքային ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում, ինչը բարդացնում է տեղափոխությունը թե՛ համայնքից համայնք, թե՛ համայնքների ներսում, թե՛ դեպի տուրիստական գոտիներ:

ՀՀ Տավուշի մարզի ճանապարհների բարելավումը մեծապես կնպաստի անվտանգ երթևեկության ապահովմանը, զբոսաշրջության բնագավառի զարգացմանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծմանը և ամենակարևորը՝ սահմանամերձ տարածքների ապահով ճանապարհային ցանցի ստեղծմանը: