Ստորակետի կարևորությունը ...


19:12 , 9 մարտ, 2012

Երբ գենդերային հավասարության կողմնակիցն ես, իմացիր, որ քո կողիքն հայտնվելու են ֆեմինիստները:
Երբ խաղաղ ճանապարհով կոնֆլիկտների լուծման կողմնակիցն ես, կողքդ կկանգնեն պացիֆիստները:
Երբ մարդու իրավունքներն ես պաշտպանում, կողքդ կհայտնվեն վերոնշյալ բոլորը ու բոլոր ճնշված մարգինալները՝ այդ թվում նույնասեռականները:
Երբ հայրենասիրական ու հայրենապաշտպան գործունեությամբ ես զբաղվում, կողքդ հայտնվելու են ազգայնամոլերը /շովինիստները/ ու այլ ծայրահեղականներ:
Երբ կուսակցական աշխատանքով ես զբաղվում, կողքդ հավաքվելու են սապոնվողները ու կեղծավորները:
Երբ խոսքի ազատություն ես քարոզում, կողքդ կհայտնվեն ժխտողականություն քարոզողները ու մարգինալ կրոնական շարժումները,
Երբ կարևոր ու պատասխանատու աշխատանք ես անում՝ անպատկառները զբաղված են դափնիները հավաքելով:
....

Հայաստանում առկա աջակցությունն ու օժանդակությունը հիմնականում ուղղվում է ստորակետից հետո գտնվողներին: Նրանք ապահովում են հիմնական ակտիվությունը, բարձրացնում անհրաժեշտ աղմուկը, ցայտուն դարձնում «պայքարը», ցուցադրելի ու շոշափելի դարձնում հաշվետվությունը:
Սակայն երբ հավասարակշռությունը խախտվում է, ստորակետից հետո գտնվողները սկսում են պայքարել ստորակետից առաջ գտնվողների հետ. ստանում ենք այն, ինչ հաճախ կոչում ենք «մարտնչող տգիտություն»՝ սկզբունքները ի չիք են լինում, իսկ խնդիրները մնում՝ անլուծելի 
Հայաստանում հավասարակշռություն վաղուց խախտվել է ...

Պացիֆիստին և ֆաշիստին աջակցելն իմ հարթությունում նույն երևույթն է:
Ֆեմինիստին և նահապետականությանը աջակցելն իմ հարթությունում նույն երևույթն է:

ՀԳ
նոր թագս՝ չափանիշ առ չափանիշ: Շուտով կդառնա վերնագիր, գաղափարը քաղված ու քամված է բլոգընկեր Խլուրդից: