ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպը կրկին փայլում է իր ոչ ստանդարտ պահվածքով


07:14 , 24 հուլիս, 2015

ԱՄՆ նախագահական ընտրությունների ներկուսակցական պայքարում հանրահայտ մեծահարուստ Դոնալդ Թրամպը, ով բազմիցս փորձել է ընտրվել ԱՄՆ նախագահ, կրկին հայտ է ներկայացնում մասնակցելու ԱՄՆ նախագահական ընտրություններին և կրկին փայլում իր ոչ ստանդարտ պահվածքով և շատերի համար անընդունելի հայտարարություններով: Իրականում երկնաքերերի սիրահար Թրամպն ուղղակի ասում է այն, ինչ մտածում են բոլոր ամերիկացիները, բայց ինչ-ինչ պատճառներով լռում են: Հետաքրքիր է, որ այս մարդը պնդում է, որ երկխոսության և բանակցությունների միջոցով լեզու կգտնի Պուտինի հետ և կկարգավորի հարաբերություններն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Թեև շատերը լուրջ չեն վերաբերում քաղաքական գործիչ Թրամպին, բայց այս պահին նրա վարկանիշը հանրապետականների շրջանում շատ բարձր է՝ մոտ 24 տոկոս, ինչը 2 անգամ ավելի է, քան Բուշերի ընտանիքի հերթական ներկայացուցչինը: 

Ի դեպ, քարոզարշավն անցնում է փոխադարձ վիրավորանքներով. Թրամպը Սենատոր Լինդսի Գրահամին թեթև և ապուշ է անվանել. այս առումով, այնուամենայնիվ, մենք առավել քաղաքակիրթ ենք։ )