00:47 , 18 նոյեմբեր, 2012
Կոչով դիմում եմ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր իրենց աշակերտներին գռեհիկ, վիրավորական բառերով են դիմում. մի պահ կա՛նգ առեք ու մտածե՛ք, որ ձեր՝ նման մի խոսքը կարող է տվյալ աշակերտի մոտ հոգեբանական լուրջ ցնցում առաջացնել, որը գուցե հետք թողնի այդ երեխայի հետագա կյանքի վրա:
Ցավով պետք է նշեմ, որ նման դեպքերը մեր իրականության մեջ հազվադեպ բնույթ չեն կրում ու կարծես սովորական երևույթ են դարձել: