Չափից դուրս քրտնարտադրության պատճառները


00:40 , 25 հուլիս, 2015

potlivostՉնայած այսօր բժիշկները հիպերհիդրոզի՝ չափից դուրս քրտնարտադրության բուժման շատ միջոցների են տիրապետում, այնուամենայնիվ քրտնարտադրության իրական պատճառները հայտնի չեն,- գրում է Toneto.net-ը:

Ավելորդ քրտինքի հիմնական պատճառը բժիշկները կապում են վեգետատիվ նյարդային համակարգի հետ, որը կարգավորում է օրգանիզմում քրտնարտադրության գեղձերի աշխատանքը: Երբ շրջապատի ջերմաստիճանը բարձրանում է, քրտնագեղձերը կրճատվում են, այնուհետև քրտինքը գոլորշիանում է՝ հովացնելով մարմինը: Այդ համակարգի խաթարումը հանգեցնում է հիպերհիդրոզի: Ավելորդ քրտնարտադրություն կարող է առաջանալ սթրեսային իրավիճակներում, վախի և տագնապի հետևանքով:

Ավելորդ քրտնարտադրությամբ տառապող մարդիկ սովորաբար հակված են բուժիչ միջոցների դիմելու, այնինչ բժիշկները խորհուրդ են տալիս գտնել և վերացնել պատճառը: Այն կարող է լինել՝

• վատառողջ վեգետատիվ նյարդային համակարգի պատճառով. այդ դեպքում պետք է դիմել նյարդաբանի,

• մրսածության և գրիպի հետևանքով,

• օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետևանքով, հատկապես հետծննդաբերական շրջանում,

• արհեստական գործվածքներից կարված հագուստ կրելու հետևանքով,

• թեյի կամ սուրճի չարաշահման հետևանքով: