Ստուգող մարմինների միջամտությունները կարգելվեն


20:15 , 23 հուլիս, 2015

Հաճախակիորեն տեղի ունեցող տեսչական ստուգումներն անհարմարություններ էին պատճառում տնտեսվարողներին և որոշ դեպքերում անգամ խոչընդոտում էին բնական աշխատանքին:

Այս հարցի մասին այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի հենց սկզբում խոսեց Վարչապետը: Նա ասաց, որ պետք է լսել տնտեսվարողների բողոքները և որոշ ժամանակով դադարեցնել ստուգումները:

Հովիկ Աբրահամյանը նաև նշել է, որ հանձնարարությունը ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակ ունի: