Ինչպե՞ս համոզել 760.000 մարդու, որ կողմ քվեարկեն սահմանադրական փոփոխությունների նախագծին


16:14 , 22 հուլիս, 2015

ՀՀ սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն` հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը։
2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2.528.050 մարդ, իսկ ընտրություններին մասնակցել է 1.521.489 ընտրող:
Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 18.02.2013թ. կազմած արձանագրության՝ գործող նախագահը ստացել է 861.373 ձայն, երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն` 539.693 ձայն:
Եթե համարենք, որ սահմանադրական բարեփոխումների նպատակով նշանակված հանրաքվեին մասնակցի վերջին նախագահական ընտրությունների ժամանակ մասնակցած ընտրողների թվին հավասար ընտրող, այսինքն` 1.521.489 մարդ, կստացվի, որ հանրաքվեի նախագիծը կհամարվի ընդունված, եթե դրան կողմ քվեարկի 760.745 մարդ:
Այս համամասնությամբ, եթե 380.372 ընտրող կողմ չքվեարկի հանրաքվեի նախագծին, այն կհամարվի չընդունված...
Դատելով հրապարակված թվերից և նախագահական ընտրությունների արդյունքում առաջին երկու հորիզոնականը զբաղեցրած անձանց ստացած ձայների քանակից և նկատի ունենալով հասարակական նշմարվող տրամադրությունները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ՝ կարելի է ենթադրել, որ փոփոխությունների նախաձեռնողները կանգնած են լրջագույն մարտահրավերի առաջ` ապահովելու համար առնվազն 760 հազար ընտրողի, ովքեր ԱՅՈ կասեն փոփոխություններին…

Հ.Գ. Ընտրողների և ընտրություններին մասնակցած անձանց թվերը վերցված են ՀՀ ԿԸՀ ինտերնետային կայքից: